Հայաստանի փոքր և միջին բիզնեսներին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ծրագրի շրջանակներում 2014թ. մայիսին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն նոր համագործակցություն սկսեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) հետ: 2014թ. հունիսին ՖԻՆՔԱ-ն ստացավ առաջին տրանշը` 3 մլն ԱՄՆ դոլարի չափով, իսկ մնացած 2 միլիոնը կստանա հաջորդող ամիսների ընթացքում:

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանի խոսքերով` ՖԻՆՔԱ-ն շարունակում է պայքարել աղքատության դեմ և կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Դեռ ավելին, որպես պատասխանատու վարկատու` ՖԻՆՔԱ-ն տիրապետում է միկրոֆինանսավորմանն առնչվող բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներին: Այս ռիսկերը մշտապես գնահատվում և վերահսկվում են ՖԻՆՔԱ-ի ավելի քան 200 վարկային մասնագետների կողմից:

ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն և Հայաստանում գործում է 1999թ.-ից: Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի 22 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.5 մլն հաճախորդների: 2013թ.-ի դրությամբ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 58,2 մլն ԱՄՆ դոլար, իսկ հաճախորդների թիվը` 53,474:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: BSTDB-ի գլխամասը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածների ծրագրերի և առևտրի ֆինանսավորման նպատակով BSTDB-ն տրամադրում է վարկեր, վարկային գծեր, կապիտալ և երաշխավորություններ` այդպիսով իսկ նպաստելով տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը: Բանկի հաստատված կապիտալը կազմում է 3.45 մլրդ Եվրո: BSTDB-ն Standard and Poor’s ընկերության կողմից գնահատվել է “A-”, իսկ Moody’s-ի կողմից` “A2”: Լրացուցիչ տեղեկատվությունը զետեղված է www.bstdb.org կայքում: