ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն վերահաստատեց իր «Ոսկե» անդամության կարգավիճակը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում (AmCham): Որպես առաջատար միկրովարկավորող ֆինանսական ընկերություն, ՖԻՆՔԱ-ն համագործակցում է առաջատար միջազգային կազմակերպությունների հետ` ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին հնարավորություններ ընձեռելով հաջողության հասնելու իրենց բիզնեսում, այսպիսով նպաստելով ավելի խթանել տնտեսական աճը և նվազեցնել աղքատությունը երկրում: