Մոտավորապես 500 աջակիցներ, ՖԻՆՔԱ համաշխարհային ցանցի անձնակազմի ներկայացուցիչներ, ներառյալ բոլոր 21 դուստր կազմակերպությունների տարածաշրջանային տնօրենները և Գլխավոր Գործադիր Տնօրենները նոյեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում տոնեցինց ՖԻՆՔԱ-ի գործունեության 25 ամյակը: Հույսի Դեսպան Նաթալի Պորտմանին և ՖԻՆՔԱ-յի հին աջակից Սոլեդադ Հրսթին պատվեցին բարեգործական ներդրումների հավաքման և վիլիջ բանկինգի և միկրոֆինանսավորման ուժի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում իրենց անխոնջ ջանքերի համար:
25-րդ տարեդարձի տոնակատարության օրերին, ՖԻՆՔԱ-ի համաշխարհային վարչությունը մասնակցեց տարներ ռազմավարական թմաների շուրջ մի շարք սեմինարների, ինչպես նաև ՖԻՆՔԱ-ի և Դաչ Բանկի կողմից կազմակերպված «Ներդրողի օրվան»: 25-րդ տարեդարձի հյուրերին ՖԻՆՔԱ-յի երեք հաճախորդները՝ Մարգրեթ Նիվոսը՝ Հաիթիից և Թամարա Շեկիմբաևան՝ Ղրղզըստանից, Լիդիա Գոնզալեզը Էկվադորից ներկայացրեցին իրենց հուզիչ պատմությունները:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ներկայացավ հատուկ նկարահանված տեսանյութի միջոցով՝ շնորհավորելով ՖԻՆՔԱ-յին 25-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդունեց պատիվներ առանց աղքատության աշխարհի ստեղծման գործին նվիրվածության համար: