«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ–ն սկսում է 7.5% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. Դեկտեմբերի 30-ի Թիվ N 1/970Ա որոշմամբ   գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի անդրանիկ թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 22-ին: Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում, իսկ որպես տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: Ընդ որում տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են http://nasdaqomx.am/am/members.htm ինտերնետային հասցեում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝  (+374 10) 59-23-23  կամ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 54 55 31, (+374 10) 54 55 32:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել` այցելելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ ք.Երևան, Ագաթանգեղոսի փող., շենք 2ա հասցեով:

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԴԱԳԻՐ »

Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ »

Պարտատոմսերի էական պայմանները

 

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 25 ԱՄՆ դոլար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 4,000,000 ԱՄՆ դոլար
ՔԱՆԱԿԸ 160,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 24 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 7.5%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կիսամյակային
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

 

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Հայաստանը փոքր և միջին բիզնեսներին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ծրագրի շրջանակներում շարունակում է պայքարել աղքատության դեմ և կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Դեռ ավելին, որպես պատասխանատու վարկատու` ՖԻՆՔԱ-ն տիրապետում է միկրոֆինանսավորմանն առնչվող բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներին: Միաժամանակ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն մշտապես խթանում է նաև հաճախորդների պաշտպանության միջազգային ստանդարտները և ֆինանսական կրթությունը` կրթական արշավների միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցները   ուղղվելու են Հայաստանի փոքր և միջին բիզնեսների զարգացմանը: