Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման (FASA) ծրագրի շրջանակներում մշակված և ներդրված «Բերրի» վարկատեսակը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում ՖԻՆՔԱ-ի և գյուղատնտեսական միջոցներ արտադրող ընկերությունների միջև:
Ս/թ. հունիսի 8-ին ՖԻՆՔԱ-ն համագործակցության հերթական` թվով չորրորդ, պայմանագիրը կնքեց. այս անգամ` օրգանական նյութեր արտադրող «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի հետ:
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ն հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվում է օգտակար և բնապահպանական տեսանկյունից անվտանգ գյուղատնտեսական միջոցների արտադրությամբ: Ընկերության գործունեության շրջանակն ընդգրկում է
օրգանական պարարտանյութեր,
հողի հավելումներ,
վերականգնվող էներգիա և այլն:
Ընկերության արտադրանքի գնման մանրամասներին ծանոթացե′ք այստեղ:
Գյուղացիական տնտեսությամբ զբաղվող անհատները, ում անհրաժեշտ են պարարտանյութեր և այլ գյուղատնտեսական միջոցներ այսուհետ կարող են ՖԻՆՔԱ-ի «Բերրի» վարկի միջոցով օգտվել «ՕՌՎԱԿՕ» ընկերության ծառայություններից:
Վարկ «Բերրի»-ն նորարարական վարկատեսակ է, որը գործում է համաձայն արժեշղթայի ֆինանսավորման մեթոդի և ենթադրում է եռակողմ համագործակցություն հաճախորդի, գյուղատնտեսական միջոցներ վաճառող ընկերության և ՖԻՆՔԱ-ի միջև: Վարկի տրամադրման մոդելը հետևյալն է` հաճախորդը անհրաժեշտ գյուղատնտեսական միջոցների ցանկը ներկայացնում է մատակարար ընկերություն, իսկ ՖԻՆՔԱ-ն ձեռք բերվող գյուղատնտեսական ապրանքների արժեքի չափով վարկն անմիջապես փոխանցում է այդ ընկերության հաշվեհամարին: Այսինքն` տվյալ պարագայում ՖԻՆՔԱ-ն վարկի գումարը հաճախորդին առձեռն չի տրամադրում:
Հիշեցնենք, որ «Բերրի» վարկատեսակի շրջանակում ՖԻՆՔԱ-ն համագործակցում է ևս երեք ընկերությունների հետ, որոնք մասնագիտացած են գյուղատնտեսական քիմիկատների, ախտահանիչների, պարարտանյութերի, բուժանյութերի, սերմերի, ինչպես նաև անասնաբուծության, այդ թվում`խոշոր եղջերավոր անասնաբուծության համար նախատեսված անհրաժեշտ պարագաների, համակցված կերերի, սննդային հավելումների, կոնցենտրատների արտադրության մեջ.
«ԱՐՏԱԳՐՈ» ՍՊԸ «Մեծ Պարտեզ» խանութ
Հասցե` ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23փ., 70Ա
Էլ. հասցե` http://www.artagro.am/
«Թրաու Նութրիշն» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության խանութ-սրահ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող., 9շ.
Էլ. հասցե` http://www.trouwnutrition.ru/
«ՌԷՄ Ագրո Թրեյդինգ» ՍՊԸ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ 1փ., 1/4