2017 թ–ի նոյեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ասիական Զարգացման Բանկի և ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ի միջև տեղի ունեցավ վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն, ըստ որի Ասիական Զարգացման Բանկը ՖԻՆՔԱ–ին կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ և 200.000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Միջոցառումը լուսաբանցվեց մի շարք հեռուստաընկերությունների կողմից: