Ջերմություն, ժպիտներ ու անակնկալներ..․ ՖԻՆՔԱ-ն տոնեց Հաճախորդի փորձառության օրը։

Հոկտեմբերի 1-ն աշխարհում նշվում է որպես Հաճախորդի փորձառության օր, ինչի կապակցությամբ հոկտեմբերի 1-ից 15-ը ՖԻՆՔԱ-ում անցկացվեցին հաճախորդի փորձառությանը նվիրված միջոցառումներ:

Այս օրերին ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղերի աշխատակիցներն անակնկալ այցեր կատարեցին մեր ամենաերկարաժամկետ հավատարիմ հաճախորդներին՝ միասին նշելու Հաճախորդի փորձառության օրը։ Նրանցից շատերն ավելի քան տասը տարի է, ինչ համագործակցում են մեզ հետ։ Գրեթե բոլորը ՖԻՆՔԱ-ի հետ են հիմնել իրենց բիզնեսը, տարիների ընթացքում կայունացրել ու ընդլայնել այն։ Այցերի ընթացքում հաճախորդներն անկեղծ ուրախությամբ ու հպարտությամբ կիսվում էին իրենց պատմություններով, հաջողություններով ու երազանքներով։

Այցերի նպատակը ոչ միայն հաճախորդներին օրվա առթիվ շնորհավորելն էր, այլ նաև հենց հաճախորդներից լսելը, թե ինչպես կարող ենք էլ ավելի լավացնել իրենց փորձառությունը ՖԻՆՔԱ-ում:

Անակնկալ այցերի մյուս լուսանկարները կարելի է տեսնել այստեղ։