Ելնելով հաճախորդներին մշտապես բարձր մակարդակով սպասարկելու մեր պարտավորությունից և կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակում բիզնեսի կայունությունն ապահովելու նկատառումներից՝ սկսած 2020 թվականի մարտի 19-ից ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է նոր հաճախորդների վարկավորումը:

Գործող հաճախորդներին նոր վարկեր կտրամադրվեն առավելագույնը 10 ամսով՝ գյուղատնտեսական և բիզնես վարկերի դեպքում մինչև 2 500 000 ՀՀ դրամի / 5 000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ սպառողական վարկերի դեպքում՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք նաև, որ այն հաճախորդները, ովքեր ստեղծված իրավիճակի արդյունքում կդժվարանան կատարել իրենց վարկային պարտավորությունները, կստանան անհատական մոտեցում: Վերջիններս կարող են կապվել իրենց սպասարկող վարկային մասնագետի հետ կամ զանգահարել 012-55-55-55, և մեր աշխատակիցները կաջակցեն խնդրի լուծման հարցում:

Բոլորին մաղթում ենք առողջություն: