Հանրապետության 150 դպրոցների 2-4–րդ դասարանցիների համար այս տարվա սեպտեմբերի մեկը կհիշվի որպես ՖԻՆՔԱ–ի և ֆինանսական գիտելիքների օր:

Արդեն երկար տարիներ ՖԻՆՔԱ–ն տոնում է ուսումնական տարվա առաջին օրը՝ այցելելով տարբեր դպրոցներ և իրականացնելով «Անհոգ մանկություն» սոցիալական ծրագիրը: Այս տարի ևս մեր կազմակերպությունը հավատարիմ մնաց իր ավանդույթներին: ՖԻՆՔԱ–ն երկար և մանրակրկիտ էր պատրաստվել այս օրվան՝ տպագրելով հատուկ կրթական գրքույկներ տարրական դպրոցի աշակերտների համար: Նախաձեռնության հիմնական նպատակը ֆինանսական կրթության ապահովումն է վաղ տարիքից: Որպեսզի երեխաները չձանձրանան ֆինանսական երբեմն խրթին թեմաները ուսումնասիրելիս, գրքում զետեղված նյութերը շարադրված են պարզ և մատչելի ոճով: Դեռ ավելին, ֆինանսական աշխարհը բացահայտելու ընթացքում նրանց ընկերակցում է հատուկ ստեղծված ՖԻՆՔԱ Գիտունիկ կերպարը, որը տալիս է խորհուրդներ, առաջարկում հետաքրքրաշարժ խնդիրներ և օրինակներ, թե ինչպես ծախսել ճիշտ և խելամիտ:

Միայն սեպտեմբերի 1–ին ավելի քան 5000 նմանատիպ գրքույկներ բաժանվեցին ՖԻՆՔԱ աշխատակիցների կողմից հանրապետության շուրջ 150 դպրոցների աշակերտներին: Դեռ ավելին, նրանք նաև անցկացրեցին դասընթացներ ֆինանսական կրթության վերաբերյալ: Ինչպես միշտ ջերմ ընդունելության արժանացանք հատուկ նշանակության դպրոցներում, որտեղ մեզ սպասում էին և´ աշակերտները, և´ աշխատակիցները:

Այս նախաձեռնությունը արտացոլում է մեր նվիրվածությունը ՖԻՆՔԱ հիմնական արժեքներին, որոնք են՝ ջերմություն, վստահություն և պատասխանատվություն: Չէ՞ որ, երիտասարդ սերնդի ֆինանսական գիտելիքներ փոխանցելով՝ մենք միաժամանակ նպաստում ենք ավելի պայծառ ապագայի կերտմանը՝ կրթելով ֆինանսապես գրագետ քաղաքացիներ, ովքեր իրենց աշխատանքով ապահովելու են մեր երկրի զարգացումը:

«Անհոգ մանկություն» ծրագիրը ՖԻՆՔԱ սոցիալական պատասխանատվությանը ուղղված ռազմավարության դրսևորումն է: ՖԻՆՔԱ հիմնական նպատակը իր հաճախորդների կյանքի որակի բարձրացմանը նպաստելն է, ինչը, անշուշտ, իր դրական արդյուքն է ունենում հասակարակության բարեկեցության վրա, իսկ երեխաների կրթությունը այդ նպատակին հասնելու համար անկյունաքարային նշանակություն ունի: