ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. ապրիլի 19-ի Թիվ N 1/234Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ անվանական ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ պարտատոմսերի հինգերորդ թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 26-ին: Պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում, իսկ որպես տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: Ընդ որում տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկն ու կոնտակտային տվյալները ներկայացված են այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ (+374 10) 59 23 23 հեռախոսահամարով կամ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ` (+374 12) 55 55 55 հեռախոսահամարով՝:
Ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել ստորև ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակը կարելի է ձեռք բերել` այցելելով «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա հասցեով:

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019

Պարտատոմսերի վերջնական պայմանները

Պարտատոմսերի էական պայմանները.

Դաս Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեք 10 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալ 1 000 000 000 ՀՀ դրամ
Քանակ 100 000 հատ
Շրջանառության ժամկետ 36 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույք 10,50%
Արժեկտրոնների վճարման պարբերականություն Կիսամյակային
Տեղաբաշխող «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ


«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փոքր և միջին բիզնեսներին միկրոֆինանսավորման միջոցով աջակցելու ծրագրի շրջանակներում շարունակում է պայքարել աղքատության դեմ և կայուն զարգացում ապահովել Հայաստանի ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերի համար: Որպես պատասխանատու վարկատու` «ՖԻՆՔԱ»-ն տիրապետում է միկրոֆինանսավորմանն առնչվող բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներին: Միաժամանակ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն մշտապես խթանում է նաև հաճախորդների պաշտպանության միջազգային ստանդարտները և ֆինանսական կրթությունը` կրթական արշավների միջոցով: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում գոյացած միջոցները ուղղվելու են Հայաստանի փոքր և միջին բիզնեսների զարգացմանը: