Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2017թ.-ի ապրիլի 27-ին երկրորդ փուլով իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում:

Որպես տեղաբաշխող կրկին հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, ընդ որում այս անգամ ևս տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1/970Ա որոշմամբ 2016թ. դեկտեմբերի 31-ին գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, որի շրջանակներում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից առաջին փուլով 2017թ.-ի փետրվարի 22-ին արդեն իսկ թողարկվել և ամբողջությամբ տեղաբաշխվել է 4,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով, 7.5% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով, թվով 160,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Նշված պարտատոմսերը 2017թ.-ի մարտի 13-ին ցուցակվել են և ընդգրկվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.

 

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 10 000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 1 500 000 000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 150 000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ 24 ամիս
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 12.75%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կիսամյակային
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.