ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1/664Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022թ․ հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով՝ մեկից ավելի հաջորդական օրերի ընթացքում՝ նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը հաջորդ տեղաբաշխման օր տեղափոխման եղանակով, մինչև թողարկման վերջնական պայմաններով սահմանված տեղաբաշխման ամբողջական ծավալի տեղաբաշխումը կամ թողարկողի կողմից աճուրդի տեղաբաշխման ծավալի կտրման կամ աճուրդը չեղյալ հայտարարելու մասին որոշման կայացումը։

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.amx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդներին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Թողարկվող դրամային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 250 000 000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 12,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Թողարկվող դոլարային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալը 2 500 000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 6,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը եռամյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր

Դոլարային պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները

Դրամային պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները