ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1/664Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022թ. ապրիլի 20-ին իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով։ Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Ներդրողների նկատմամբ որևէ սահմանափակում առկա չէ։ Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք։

 

Թողարկվող դրամային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 300 000 000 ՀՀ դրամ
Քանակը 30 000 հատ
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 12,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Թողարկվող դոլարային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալը 1 400 000 ԱՄՆ դոլար
Քանակը 56 000 հատ
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 6,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Առաջին վճարում 20.10.2022թ.
Երկրորդ վճարում 20.04.2023թ.
Երրորդ վճարում 20.10.2023թ.
Չորրորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում 10.02.2024թ.

Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Թողարկման վերջնական պայմանները