Հարգելի հաճախորդներ,

16.08.2019 – 31.12.2020թթ. «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց ուղղությամբ հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսն ամսական սպասարկման վճարների և/կամ տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է:

Ընկերությունն արդեն իսկ ձեռնարկել է հավելյալ վճարված գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ գործողություններ, սակայն, հաշվի առնելով հաճախորդների մեծ թիվը, գումարների վերադարձման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

Վերադարձման ենթակա գումարների վճարման կարգը հետևյալն է՝ հաճախորդներին ուղարկվում է էլեկտրոնային նամակ կամ կարճ հաղորդագրություն (SMS), որից հետո հեռախոսակապի միջոցով ընկերության աշխատակիցները կապ են հաստատում հաճախորդի հետ և հրավիրում մասնաճյուղ՝ գումարը ստանալու։ Հաճախորդներին տրվում է հնարավորություն գումարը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակով՝ իրենց կողմից նախապես ներկայացված բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով։ Այն հաճախորդներին, ովքեր ընկերության հանդեպ ունեն վարկային պարտավորություններ, առաջարկվում է նվազեցում իրականացնել գործող վարկի մայր գումարից: