ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. ապրիլի 19-ի թիվ 1/234Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 28.08.2019թ․ 1/648Ա որոշմամբ գրանցվել է Ազդագրի լրացում) «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ. սեպտեմբերի 24-ին իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի երաշխավորված տեղաբաշխող հանդես է գալու «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով, ընդ որում՝ 1 350 000 000 (մեկ միլիարդ երեք հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 135 000 (մեկ հարյուր երեսունհինգ հազար) հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվելու է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը: Մնացած 150 000 000 (մեկ հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 15 000  (տասնհինգ հազար) հատ պարտատոմսերը ձեռք է բերվելու «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ կողմից անվանական արժեքով՝ որպես շուկա ստեղծող՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիության և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով։ Հայտերի բավարարման կտրման նվազագույն գինը սահմանվում է 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ, որից ցածր գնով ներկայացված հայտերը չեն բավարարվելու:

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում:

Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Պարտատոմսերի էական պայմանները.

Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 1 500 000 000 ՀՀ դրամ
Քանակը 150 000
Շրջանառության ժամկետը 36 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 10,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը Կիսամյակային
Տեղաբաշխողը «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Ծանուցում․

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում 24.03.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում 24.09.2020թ.
Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում 24.03.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում 24.09.2021թ.
Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում 24.03.2022թ.
Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում 24.09.2022թ.

Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը  համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019

Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2019-ի լրացում

Պարտատոմսերի վերջնական պայմանները