Այսուհետ շատ ավելի հեշտ է անցնել առավել շահավետ ու մաքուր արևային էներգիայի և կրճատել ջրատաքացման ծախսերը, քանի որ գումարի բացակայությունն այլևս խնդիր չէ: Ավելին, կարիք չկա այցելելու վարկավորող կազմակերպություն կամ մատակարար ընկերություն և ծախսելու ժամանակ ու էներգիա վարկի ստացման կամ ջրատաքացուցիչի տեղադրման նախապատրաստական աշխատանքների վրա:
Այժմ, Սոլար վարկատեսակի շնորհիվ, Դուք կարող եք ունենալ արևային ջրատաքացուցիչ և օգտվել մի շարք առավելություններից, անգամ եթե այս պահին չունեք բավարար գումար: Իսկ առավելությունները քիչ չեն.
- Տարեկան մինչև 144 000 դրամի խնայողություն,
- Մինչև 65°C տաքության ջուր անգամ ձմռան ամենացուրտ օրերին,
- 5 տարվա երաշխիք,
- Անկախություն գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներից,
- Հաճախորդների սպասարկման բարձր որակ:
Եվ վերջապես, մինչև ութ ամսով վարկավորման դեպքում թե՜ անվանական տարեկան տոկոսադրույքը, թե՜ սպասարկման վճարը կկազմի 0%:
Վարկ Սոլարի շրջանակներում մեր աշխատակիցն ինքը կայցելի Ձեզ և կկատարի նախնական գնահատում: Հենց այդ այցի ժամանակ էլ կլրացնեք վարկի դիմումը:
Այս ամենն այժմ հնարավոր է ՖԻՆՔԱ-ի և արևային ջրատաքացուցիչներ մատակարարող Էկովիլ ընկերության համագործակցության շնորհիվ: Նախնական փուլում Վարկ Սոլարը հասանելի է Գեղարքունիքի մարզի ՙԳավառ՚, ՙՄարտունի՚ և ՙՎարդենիս՚ մասնաճյուղերում, իսկ հետագայում կառաջարկվի նաև հանրապետության ողջ տարածքում:
Առավել մանրամասն Սոլար վարկատեսակի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վարկ Սոլար. արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման ամենահարմար տարբերակը: