ՖԻՆՔԱ-ի և Evocabank-ի միջև ստորագրվել է համատեղ քարտերի թողարկման պայմանագիր: Համագործակցության պայմանագիրը ստորագրել են Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը և ՖԻՆՔԱ-ի Գլխավոր գործառնական տնօրեն Վարդան Հարոյանը:

Համատեղ թողարկվող դեբետային քարտերի միջոցով ՖԻՆՔԱ-ի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են իրենց՝ մինչև 2.5 միլիոն ՀՀ դրամի և համարժեք ԱՄՆ դոլարի չափով վարկերը ստանալ անկանխիկ եղանակով:

Ի դեպ, քոբրենդային քարտի միջոցով վարկը ստանալու դեպքում վարկի գումարը հաճախորդին է փոխանցվում նույն օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի՝ դրանց գործածությունը հաճախորդների համար առավել հարմար և հասանելի դարձնելու նպատակով:

Շուտով կազմակերպությունները հանդես կգան համատեղ նոր նախագծերով, որոնցից է` օնլայն հարթակում վարկերի անկանխիկ մարումներ իրականացնելու ծառայությունը: