Հոկտեմբերի 3–4-ին Շվեյցարիայի Պոնտրեզինա քաղաքում տեղի ունեցավ «ԲլյուՕրչըրդ Իմփեքթ» գագաթնաժողովը (BlueOrchard Impact Summit), որն ուղղված էր մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կողմից սահմանված օրակարգի իրականացման համար պահանջվող ներդրումային ռեսուրսների հայթայթմանը և կայուն զարգացման առանցքային ոլորտներում ներդրումների պակասը լրացնելուն:

Գագաթնաժողովը նվիրված էր զարգացող երկրների ներդրումային պահանջներին, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ սննդի անվտանգությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, առողջապահությունը, կրթությունը և հիմնական ենթակառուցվածքները:

Միջոցառումն աշխարհի տարբեր անկյուններից մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի առաջնորդներին, ովքեր հիանալի հնարավորություն ստացան կիսվելու իրենց փորձով և գաղափարներով, իրականացնելու քննարկումներ և առաջարկելու աճող տնտեսական անհավասարությունների նվազեցմանն ուղղված լուծումներ:

ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը հրավիրված էր մասնակցելու գագաթնաժողովին: Իր ելույթում նա կիսվեց Հայաստանում պատասխանատու վարկավորման միջոցով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման և դրանով՝ տնտեսության կայուն զարգացմանը նպաստելու ՖԻՆՔԱ Հայաստանի փորձով: Պարոն Թոխմախյանը նաև մասնակցեց զարգացող շուկաներում անհավասարության տարբեր դրսևորումների, աղքատության վերացման գործում արդյունավետ գործիքների մշակման, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազեցման հարցում հանրօգուտ ներդրումների և միկրովարկավորման դերի շուրջ պանելային քննարկմանը:

ՖԻՆՔԱ-­ն խորապես հավատում է՝ այն որոշումները, որ կայացնում ենք այսօր, ձևավորում են ոչ միայն մեր, այլև գալիք սերնդի ապագան: Հենց այս պատճառով ՖԻՆՔԱ-­ն ձգտում է առավալագույնս ներդրում ունենալ մեր երկրում և, առհասարակ, աշխարհում տնտեսական զարգացումը խթանելուն, աղքատությունն ու անհավասարությունը վերացնելուն ուղղված այսպիսի նախաձեռնություններում:

Գագաթնաթնաժողովի լուսանկարներն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: Միջոցառման վերաբերյալ հրապարակումներ են տեղադրված նաև Facebook-­ի և LinkedIn-­ի մեր պաշտոնական էջերում: