ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն շարունակում է լիովին համապատասխանել հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին՝ հաջողությամբ ամփոփելով Սմարթ հավաստագրման՝ երկու տարին մեկ անգամ իրականացվող աուդիտի գործընթացը:

Սմարթ հավաստագիրը, որը ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ին էր շնորհվել 2018 թվականին, փաստում է, որ ընկերությունն անշեղորեն հետևում է հաճախորդների պաշտպանության յոթ հիմնական սկզբունքներին, որոնք են.

  • Ծառայությունների մշակման և մատուցման խելամիտ գործընթացներ
  • Վարկային գերծանրաբեռնվածության կանխարգելում
  • Թափանցիկություն
  • Պատասխանատու գնագոյացում
  • Հաճախորդի նկատմամբ արդար և հարգալից վերաբերմունք
  • Հաճախորդի տվյալների գաղտնիության պահպանում
  • Բողոքների լուծման մեխանիզմների առկայություն

Աուդիտի գործընթացը բաղկացած էր ՖԻՆՔԱ-ի բիզնես գործընթացների, քաղաքականությունների և ընթացակարգերի մանրակրկիտ ուսումնասիրությունից և հաճախորդների ու աշխատակիցների հետ հարցազրույցներից:

«Հուսով ենք, որ հաճախորդների պաշտպանության ամենաբարձր չափանիշներին շարունակական նվիրվածությունը մեզ հնարավորություն կտա շարունակել սպասարկել մեր հաճախորդներին երկկողմանի փոխշահավետ եղանակով՝ օգնելով նրանց հասնել իրենց նպատակներին և թույլ տալով մեզ մատուցել սոցիալապես պատասխանատու և շահութաբեր ֆինանսական ծառայություններ», — նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը:

ՖԻՆՔԱ-ն առաջին և առայժմ միակ հայաստանյան կազմակերպությունն է, որն արժանացել է Սմարթ հավաստագրին: