«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2023թ․ մայիսի 30 – հունիսի 2-ը, ամեն օր, ժ․ 11։00-13։30-ը իրականացնելու է դրամային և դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում:

Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` 4 օրերի ընթացքում։

Պարտատոմսի հիմնական պայմանները

Շրջանառության ժամկետը` 24 ամիս
Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային
Եկամտաբերությունը՝ 13% ՀՀ դրամ, 7.5% ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալը՝ 800մլն ՀՀ դրամ, 2մլն ԱՄՆ դոլար

Ովքե՞ր կարող են ձեռք բերել պարտատոմսեր։

Պարտատոմսեր կարող են ձեռք բերել և՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական անձինք։

Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել պարտատոմսեր։

Քայլ 1 Ընտրել Բորսայի անդամներից մեկին (եթե անդամ չեք հանդիսանում)

Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, այդ իսկ պատճառով պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է միմիայն Բորսայի անդամների միջոցով։ Անդամների ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.amx.am:

Քայլ 2․ Կապ հաստատել Ձեր կողմից ընտրված Բորսայի անդամ հանդիսացող կազմակերպության հետ։

Ձեր կողմից ընտրված Բորսայի անդամի հետ կապ հաստատելով՝ Դուք առավել մանրամասն կտեղեկանաք Ձեր հետագա քայլերին՝ պարտատոմսի ձեռքբերումը վերջնական ապահովելու համար։


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 012 (555-555, 1400)
(ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի Գանձապետարանի ղեկավար՝ Արևիկ Հովհաննիսյան)։

Թողարկվող դրամային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը 800 000 000 ՀՀ դրամ
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 13%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը Եռամսյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
Թողարկվող դոլարային պարտատոմսերի էական պայմանները.
Դասը Անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալը 2 000 000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը 7,5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը Եռամսյակային
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ