Հարգելի հաճախորդներ,

Այսուհետ կարող եք ձեր վարկերի մարումներն իրականացնել Upay-ի գրասենյակներում՝ ներկայացնելով ձեր վարկային պայմանագրի համարը:

Նման համագործակցությունը էականորեն կհեշտացնի վարկերի մարման գործընթացը՝ հնարավորություն տալով հաճախորդին առանց վարկային կազմակերպություն այցելելու մարել վարկային պարտավորությունները Upay-ի մոտակա գրասենյակում:

Վճարումներն ընդունվում են 1 000–400 000 ՀՀ դրամ սահմանաչափով, գործում է 200 ՀՀ դրամ միջնորդավճար: Upay-ի գրասենյակների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: