2013 թվականի հոկտեմբերին Գելլափ Ինթերնեյշնլը սեփական նախաձեռնությամբ հասարակական հարցումներ իրականացրեց Հայաստանում` որոշելու տարբեր ապրանքանիշերի և կազմակերպությունների վերաբերյալ սպառողների տեղեկացվածության աստիճանը: Նախաձեռնության նպատակը հայկական շուկայում գործող տարբեր ապրանքանիշերի և կազմակերպությունների վերաբերյալ սպառողների անկախ և անաչառ կարծիքի հետազոտությունն էր: 2014 թվականին Գելլափ Ինթերնեյշնլը կրկնեց հարցումները: Երկու տարիների հարցումների արդյունքում էլ ՖԻՆՔԱ-ն ճանաչվեց լավագույն վարկային կազմակերպություն Հայաստանում:

Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ լավագույն ճանաչված ապրանքանիշերի մրցանակաբաշխության արարողությունը: ՖԻՆՔԱ-ին «Գրան Պրի» մրցանակ շնորհվեց «Լավագույն վարկային կազմակերպություն» անվանակարգում, իսկ մրցանակը ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հանձնեց Գելլափ Ինթերնեյշնլի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Այնուհետև ցուցադրվեց ՖԻՆՔԱ-ի մասին պատմող կարճ տեսաֆիլմ,որից հետո ամբողջ դահլիճին էլ ավելի բարձր տրամադրություն հաղորդեց երգչուհի Արփին` կատարելով ՖԻՆՔԱ-ի հիմնը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում, ինչպես այլ զարգացած երկրներում, և՛ հաճախորդը, և՛ հաճախորդների կարծիքը սկսվել են կարևորվել, և անցել են այն ժամանակները, երբ հաճախորդն էր խնդրողի դերում: Վերջում նա ավելացրեց, որ հուսով է`ՖԻՆՔԱ-ն ապագայում էլ կարդարացնի իր հաճախորդների սպասելիքները, կանի ավելին իր հաճախորդների և հայրենիքի համար:

Իր 15 տարվա հաջող գործունեության ընթացքում ՖԻՆՔԱ-ն իր ուրույն դիրքն է գրավել Հայաստանի ֆինանսական շուկայում`լինելով իր հաճախորդների կողքին, և միաժամանակ հավատարիմ մնալով իր արժեքներին, առաքելությանը և միջազգային չափանիշներին: Իր պատասխանատու, հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ ՖԻՆՔԱ-ն շարունակաբար բարձր գնահատանքի է արժանանում ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների կողմից: