ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1/664Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի հիման վրա «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2022թ. փետրվարի 10-ին իրականացնելու է անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի յոթերորդ թողարկում և տեղաբաշխում:
Որպես պարտատոմսերի տեղաբաշխող հանդես է գալու ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով։ Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Ներդրողների նկատմամբ որևէ սահմանափակում առկա չէ։ Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք։
Թողարկվող պարտատոմսերի էական պայմանները.
Դասը | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեքը | 10 000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալը | 1 400 000 000 ՀՀ դրամ |
Քանակը | 140 000 հատ |
Շրջանառության ժամկետը | 36 ամիս |
Արժեկտրոնային տոկոսադրույքը | 12% |
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը | կիսամյակային |
Տեղաբաշխող | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.
Առաջին վճարում | 10.08.2022թ. |
---|---|
Երկրորդ վճարում | 10.02.2023թ. |
Երրորդ վճարում | 10.08.2023թ. |
Չորրորդ վճարում | 10.02.2024թ. |
Հինգերորդ վճարում | 10.08.2024թ. |
Վեցերորդ վճարում և պարտատոմսերի մարման գումարի վճարում | 10.02.2025թ. |
Այն դեպքում, երբ արժեկտրոնային եկամուտների և/կամ մարման գումարի վճարման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, վճարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
Կորպորատիվ պարտատոմսերն ազատվում են 10% եկամտահարկից:
Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.