2022թ. փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից հաջողությամբ տեղաբաշխվեցին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12% տարեկան եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով 140,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 119,000 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 21,000 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի տեղաբաշխման համակարգով 119,000 հատ պարտատոմսերի համար որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցող Բորսայի 7 անդամների կողմից ներկայացված ընդհանուր պահանջարկը կազմեց 1,243,748,307.15 ՀՀ դրամ ՀՀ դրամ: Բորսայում տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 11.8368%:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ հայտարարության միջոցով: