Մարտի 9-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 1,4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում: Սա «ՖԻՆՔԱ»-ի յոթերորդ ընթացիկ բորսայական ցուցակումն է։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն:

Տեղեկություն ցուցակված պարտատոմսերի վերաբերյալ
Ընդհանուր ծավալ 1,4 միլիարդ ՀՀ դրամ
Անվանական արժեք 10 000 ՀՀ դրամ
Մարման ժամկետ 36 ամիս
Հապավում FNCAB7
Արժեկտրոնային եկամտաբերություն 12%
Հարթակ Abond
Վճարման պարբերականություն կիսամյակային

Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք կայքի Բաժնետերեր և ներդրողներ բաժին։