Հոկտեմբերի 28-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 1,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում: Սա «ՖԻՆՔԱ»-ի վեցերորդ ընթացիկ բորսայական ցուցակումն է։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն:

Տեղեկություն ցուցակված պարտատոմսերի վերաբերյալ

 Հապավում FNCAB6
 Ընդհանուր ծավալ 1,5 միլիարդ ՀՀ դրամ
 Անվանական արժեք 10 000 ՀՀ դրամ
 Մարման ժամկետ 36 ամիս
 Արժեկտրոնային եկամտաբերություն 10,5%
 Հարթակ Bbond
 Վճարման պարբերականություն Կիսամյակային

 

Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք կայքի Բաժնետերեր և ներդրողներ բաժին։