Մարտի 18-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում: Սա «ՖԻՆՔԱ»-ի երրորդ ընթացիկ բորսայական ցուցակումն է։ Որպես պարտատոմսերի շուկա ստեղծող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն:

Տեղեկություն ցուցակված պարտատոմսերի վերաբերյալ

 Հապավում  FNCAB4
 Ընդհանուր ծավալ  2 միլիոն ԱՄՆ դոլար
 Անվանական արժեք  25 ԱՄՆ դոլար
 Մարման ժամկետ  36 ամիս
 Արժեկտրոնային եկամտաբերություն  6%
 Հարթակ  Bbond
 Վճարման պարբերականություն  Կիսամյակային

Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք կայքի Բաժնետերեր և ներդրողներ բաժին։