Կանանց միամսյակի առթիվ ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն անակնկալ է մատուցում իր կին հաճախորդներին՝ միևնույն ժամանակ քաջալերելով նրանց նախաձեռնել դրական փոփոխություններ իրենց համայնքներում:

Նախաձեռնությունը բխում է ՖԻՆՔԱ-ի որդեգրած՝ բնության հանդեպ պատասխանատվության պարտավորությունից: Մարտի 9-ին մի շարք մարզերում և մայրաքաղաքում տարբեր գործարքների համար մասնաճյուղեր այցելած կին հաճախորդները ստացան անակնկալ նվերներ՝ էկո պայուսակների և ծաղկի սերմերի տեսքով: Նվերները հանձնելիս մասնաճյուղերի աշխատակիցները հաճախորդների հետ քննարկել են, թե ինչպես վերջիններս կարող են նվազեցնել բնության վրա մեկանգամյա օգտագործման պլաստիկի թողած բացասական ազդեցությունը և իրենց երեխաների համար ստեղծել ավելի մաքուր շրջակա միջավայր:

Մենք վստահ ենք, որ կանայք հզոր ուժ են և կարող են դառնալ դրական փոփոխությունների նախաձեռնողն ու շարժիչ ուժը: Մեզ միայն մնում է զինել նրանց մեր գեղեցիկ էկո պայուսակներով և մոտիվացնել, որպեսզի դրական օրինակ ծառայեն իրենց համայնքներում:

Կանանց տոնն անհնար է պատկերացնել առանց ծաղիկների: Սակայն կարճ կյանք ունեցող ծաղկեփնջերի փոխարեն այս անգամ կանանց նվիրեցինք ավելի երկարակյաց տարբերակ՝ ծաղկի սերմեր, որոնք մեր հաճախորդները կարող են իրենք աճեցնել և վայելել շատ ավելի ավելի երկար: