ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն վարկեր է տրամադրում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչով էլ պայամանավորված է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ 2013թ. հուլիսին սկիզբ դրված համագործակցությունը: Հատկանշական է այն հանգամանքը, որ ՖԻՆՔԱ-ն առաջին ֆինանսական կառույցն է Հայաստանում, որը Միջազգային ֆինանսական կորպորացիայից ստացել է ՀՀ դրամով վարկ:
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանի խոսքերով, Միջազգային ֆինանսական կորպորացիայից ստացված 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկը առավել կնպաստի կազմակերպության առաքելության իրականացմանը, այն է` Հայաստանում գործող 27 մասնաճյուղերի միոջոցով վարկեր տրամադրել միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերին, որպեսզի նրանք կարողանան ստեղծել նոր աշխատատեղեր, կառուցել հիմնական միջոցներ և բարելավել իրենց կենսամակարդակը:
ՖԻՆՔԱ-ն հանդիսանում է ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլին պատկանող ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության դուստր կազմակերպություն և Հայաստանում գործում է 1999թ.-ից: Միևնույն ժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս հոլդինգ ընկերության հիմնական ներդրողներից է: Տեղակայված լինելով Վաշինգտոնում` ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլը Աֆրիկայի, Եվրասիայի, Միջին Արևելքի, Հարավային Ամերիկայի 22 երկրներում գործող ընկերությունների միջոցով ծառայություններ է մատուցում գրեթե 1.5 մլն հաճախորդների: 2013թ. վերջի դրությամբ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 58,2 մլն ԱՄՆ դոլարը, իսկ հաճախորդների թիվը` 53,474-ը: