
Իր գործունեության ողջ ընթացքում ՖԻՆՔԱ-ն ոչ միայն պատասխանատու ֆինանսավորման միջոցով օգնել է հաճախորդներին իրականացնել իրենց նպատակներն ու բարելավել կյանքը, այլ նաև ձգտել է ապահովել առավելագույն հարմարություն ու դրական փորձառություն: Մենք գիտակցում ենք, որ չնայած մասնաճյուղերի լայն ցանցին, մեր հաճախորդների մի մասի համար մասնաճյուղ այցելելը կարող է դժվար լինել: Միևնույն ժամանակ, շատերի համար անհարմարություն կարող է ներկայացնել վարկի հաստատմանը սպասելը: Հաճախորդներին էլ ավելի լավ փորձառություն ապահովելու նպատակով ՖԻՆՔԱ-ն դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական լուծումների օգնությանը, որոնց շնորհիվ վարկավորման գործընթացն այժմ ավելի արագ է և հարմարավետ:
Պլանշետով վարկավորման համար վարկային մասնագետն ինքն է այցելում հաճախորդին հարմար վայր, լրացնում դիմումի հայտը, լուսանկարում և վերբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերը և տեղում՝ ընդամենը 15 րոպեում տրամադրում դիմումի պատասխանը: Վարկի հաստատման դեպքում հաճախորդին մնում է միայն ստանալ գումարը ՖԻՆՔԱ-ի մոտակա մասնաճյուղից:
Պլանշետով վարկավորումը հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Այն միտված է պարզեցնելու վարկավորման գործընթացն ու բարելավելու ֆինանսական ծառայությանունների հասանելիությունը հատկապես հեռավոր բնակավայրերում:
Հետաքրքրության դեպքում անհրաժեշտ է պարզապես զանգահարել ՖԻՆՔԱ 012 55 55 55 հեռախոսահամարով, և կարճ ժամանակ անց վարկային մասնագետը կայցելի Ձեզ:
ՖԻՆՔԱ. մենք գալիս ենք Ձեր համայնք: