2022թ. ապրիլի 20-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից տեղաբաշխվեցին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 72,850,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12.5% տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով 7,285 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 2,785 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 4,500 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին, ինչպես նաև 1,053,250 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 6.5% տարեկան եկամտաբերությամբ, 2 տարի մարման ժամկետով, 42,130 հատ դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը, որոնցից 33,730 հատ պարտատոմսերը տեղաբաշխվեցին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, իսկ մնացած 8,400 հատ պարտատոմսերը վաճառվեցին տեղաբաշխող և Շուկա ստեղծող հանդիսացող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ –ին՝ պարտատոմսերի ազդագրի համաձայն:

Հատկանշական է, որ ձևավորված պահանջարկի արդյունքում տեղաբաշխված դրամային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմեց 12.4481%, կտրման եկամտաբերությունը՝ 12.50%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ համապատասխանաբար՝ 6.4510% և 6.50%։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ հայտարարության միջոցով: