2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Կենտրոնական բանկի դրամի թանգարանում կայացած օրացույցների միջբանկային մրցույթում ՖԻՆՔԱ-ի սեղանի օրացույցը լավագույնը ճանաչվեց:
Մրցույթը կազմակերպել էր Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային արհմիությունը ՀՀ ԿԲ-ի բարձր հովանու ներքո: Հանձնաժողովը նախագահում էր ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը: Հանձնաժողովի կազմում էին ՀՀ ֆինանսաբանկային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր լավագույն օրացույցն ընտրելիս հաշվի էին առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հարմարավետությունը, գեղարվեստական և նորարարական մոտեցումը, ազգային տարրերի կիրառումը, ինչպես նաև թեմատիկ դիզայնը:
Միջոցառման մասնակիցների համար կազմակերպվեց նաև շրջայց ՀՀ ԿԲ-ի դրամի թանգարանով, որի ընթացքում հյուրերը ծանոթացան դրամի ստեղծման պատմությանը: