OLA (Online Loan Application) առցանց վարկային դիմում

2019-04-01T15:55:37+04:00 14 Մարտ, 2018||

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ն գնահատում է իր հաճախորդների հարմարավետություն, այդ իսկ պատճառով կազմակերպությունը չի դադարում առաջարկել նորարարություններ և բարելավել իր կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունները:

Մարտից ՖԻՆՔԱ–ի պաշտոնական կայքում  հասանելի է ՕԼԱ (OLA-Online Loan Application) առցանց վարկային դիմումը:

Այն թույլ է տալիս դիմել ՖԻՆՔԱ Սպառողական վարկի մինչև 500,000 ՀՀ դրամի չափով համակարգչից, սմարթֆոնից կամ այլ սարքերից՝ առանց մասնաճյուղ մոտենալու անհրաժեշտության:

OLA վարկային դիմումն ունի պարզագույն ինթերֆեյս և պահանջում է նվազագույն քայլեր այն լրացնելու համար: Փաստորեն, հաճախորդը պարտավոր է լրացնել անձնական տվյալներ ընդամենը մի քանի պարտադիր դաշտերում: Դեռ ավելին, այն առաջարկում է պարտադիր փաստաթղթերը կցելու յուրահատուկ համակարգ:

Օգտատերը կարող է համապատասխան ֆայլերը պարզապես տեղադրել վերբեռնելու համար նախատեսված դաշտում՝ համապատասխան ֆորմատով՝ jpg, png կամ bmp: Ի դեպ անհրաժեշտ փաստաթղթերն են  անձնագիրը և սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը: Իսկ մոբայլ տարբերակում դիմումը լրացնողներին առաջարկվում է փաստաթղթերը կցելու էլ ավելի հարմարավետ տարբերակ: Վերբերնելու դաշտին հպվելուց հետո, այն ավտոմատ կերպով միանում է օգտատիրոջ մոբայլ սարքի տեսախցիկին՝ թույլ տալով լուսանկարել համապատասխան փաստաթուղթը և միանգամից կցել դիմումին:

Ինչպես նաև համակարգն առաջարկում է վարկային հաշվիչ: Օգտատերը, համապատասխան գումարի չափը և մարման ժամկետը նշելուց հետո, կարող է տեսնել փաստացի հասանելի գումարը և Ամսական մարումների չափը:

Ծանոթացեք առցանց դիմումի բոլոր առանձնահատկություններին այստեղ:

+374 (012) 55-55-55