«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է 2019թ.-ի փետրվարի 25-ին չորրորդ փուլով իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի թողարկում: Որպես տեղաբաշխող կրկին հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, ընդ որում այս անգամ ևս տեղաբաշխումն իրականացվելու է երաշխավորված ձևով:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. դեկտեմբերի 05-ի թիվ 1/842Ա որոշմամբ 2018թ. դեկտեմբերի 06-ին գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, որի շրջանակներում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից երրորդ փուլով 2018թ.-ի դեկտեմբերի 18-ին արդեն իսկ թողարկվել և ամբողջությամբ տեղաբաշխվել է 1 400 000 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով, 10,5% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների կիսամյակային վճարման պարբերականությամբ, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, թվով 140,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Նշված պարտատոմսերը 2019թ.-ի հունվարի 9-ին ցուցակվել են և ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
Դասը | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեքը | 25 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալը | 2 000 000 ԱՄՆ դոլար |
Շրջանառության ժամկետը | 36 ամիս |
Արժեկտրոնային տոկոսադրույքը | 6․00 % |
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը | կիսամյակային |
Տեղաբաշխողը | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Ծրագրային Ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.