Սիրելի հաճախորդներ,

Կորոնավիրուսի տարածման արդյունքում առաջացած խոչընդոտների հաղթահարման հարցում Ձեզ աջակցելու նպատակով «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տեղեկացնում է.

Այն հաճախորդները, ում եկամուտներն ստեղծված իրավիճակի արդյունքում նվազել են, ինչի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կստանան անհատական մոտեցում:

Եթե կանգնել եք նմանատիպ խնդրի առջև, ապա կարող եք կապվել Ձեզ սպասարկող վարկային մասնագետի հետ կամ զանգահարել 012-55-55-55, և մեր աշխատակիցները կաջակցեն Ձեզ՝ խնդրի լուծման հարցում:

Միևնույն ժամանակ այն հաճախորդներին, ովքեր ի վիճակի են կատարել սահմանված վճարումները, հորդորում ենք չհետաձգել և կատարել դրանք պայմանագրով սահմանված ժամանակացույցի համաձայն:

Մեր մասնաճյուղերում արված է ամեն ինչ Ձեր անվտանգությունն ապահովելու նպատակով: Մասնաճյուղերը հաճախակի օդափոխվում են, ախտահանվում հատուկ միջոցներով և ապահովված են ախտահանիչ գելերով (ալկոգել):

Մարումները կարող եք կատարել նաև վճարային տերմինալների միջոցով՝ ամբողջովին բացառելով մարդկային շփումը:

Բոլորին մաղթում ենք առողջություն: