ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. դեկտեմբերի 29-ի Թիվ N 1/664Ա որոշմամբ գրանցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ մինչև 4 900 000 000 ՀՀ դրամ ծավալով (որից՝ առավելագույնը մինչև 7 000 000 ԱՄՆ դոլար ծավալով) անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ պարտատոմսերի յոթերորդ թողարկումը և տեղաբաշխումը տեղի կունենա 2022թ․-ի առաջին եռամսյակում: Պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, իսկ որպես տեղաբաշխող հանդես է գալու «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն:
Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան (կարող են ձեռք բերվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից)։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված հղմամբ․
Պարտատոմսերի թողարկման ազդագիր 2021