Ուսումնական տարվա հաճելի մեկնարկը` ՖԻՆՔԱ-ի հետ

2018-12-25T21:17:30+04:00 2 Սեպտեմբեր, 2015||

Սեպտեմբերի մեկին առաջին անգամ դպրոց մտնելիս առաջին դասարանցիները չէին էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի անակնկալ էր իրենց սպասվում: Դեռևս անցյալ տարի էր, երբ ՖԻՆՔԱ-ն իր «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակում իր լոգոյով և գույներով դպրոցական պայուսակներ նվիրեց ավելի քան 2000 առաջին դասարանցիների, իսկ այս տարի ՖԻՆՔԱ-ի անակնկալն էլ ավելի անսպասելի էր: Շուրջ 2500 «ՖԻՆՔԱ» անձրևային բաճկոններն ուսումնական տարվա մեկնարկը տոնական և գունեղ դարձրեցին Հայաստանի ավելի քան 100 դպրոցների առաջին դասարանցիների համար: Այսուհետ ՖԻՆՔԱ-ն խորհրդանշող այս վառ բաճկոնները պայծառ տրամադրություն կապահովեն երեխաների համար անգամ ամպամած և մռայլ եղանակին:

ՖԻՆՔԱ-ի համար արդեն ավանդույթ է դարձել Սեպտեմբերի 1-ին հատուկ դպրոցների լսողության խանգարում ունեցող և գիշերօթիկ դպրոցների աշակերտներին այցելելը: Երեխաներն ամեն տարի մեծ անհամբերությամբ են սպասում ՖԻՆՔԱ-ին` համոզված լինելով, որ ՖԻՆՔԱ-ի այցն իրենց օրն իսկական տոնի է վերածելու:

«Ցանկացած կազմակերպություն պետք է մասնակցի հասարակության և երկրի կերտման ու զարգացման գործընթացին: Երեխաները երկրի և հասարակության ապագան են, և ՖԻՆՔԱ-ն, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, մշտապես փորձում է ուշադրությամբ և հոգատարությամբ շրջապատել նրանց` իր համեստ ներդումն ունենալով նրանց անհոգ մանկության ապահովման գործում», նշեց ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Առաջին ուսումնական տարին մեծ ակնկալիքներով ու երազանքներով սկսած այս փոքրիկները նվերները ձեռքերին խոստացան լավ սովորել և իրենց երկրին պիտանի մասնագետ դառնալ:

+374 (012) 55-55-55