ՖԻՆՔԱ–ն աջակցում է իր հաճախորդներին բոլոր հարցերում

2018-12-25T21:17:05+00:00Նոյեմբեր 21st, 2017||

Հաճախորդը մոտենում է մասնաճյուղ, ներկայացնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստանում ֆինանսավորում, այնուհետև պարտաճանաչ կերպով կատարում է իր ամսական մարումները: Կարծես թե, վարկ տրամադրող կազմակերպության աշխատանքը այստեղ ավարտվում է: Գուցե… Բայց ոչ ՖԻՆՔԱ–ի համար:

ՖԻՆՔԱ–ում մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք մեր հաճախորդներին, չէ որ սերտ կապը յուրաքանչյուր հաճախորդի և առհասարակ համայնքի հետ առանցքային դեր է գրավում մեր աշխատանքի մեջ: Մենք համոզված ենք, որ քրտնաջան աշխատանքի, ինչպես նաև հաճախորդների նկատմամբ հոգատար և ջերմ վերաբերմունքի շնորհիվ մենք կիսում ենք նրանց հետ մեր այն համոզմունքը, որ ավելի լուսավոր ապագայի կերտումը սկսվում է հենց մեզանից: Երևի հենց դա է պատճառը, որ մեր հարաբերությունները հաճախորդների հետ զուտ գործնականից վերածվել են գործընկերայինի: Մեր հաճախորդները չեն վարանի կիսվել մեզ հետ իրենց առօրյա հոգսերով, մտքերով, գաղափարներով և նույնիսկ խնդիրներով և անհանգստություններով:

«Ստեփանավան» մասնաճյուղի մեր անձնակազմով այցելեցինք հավատարիմ հաճախորդ Մարինե Ղուկասյանին, որպեսզի օգնենք տեսակավորել և պահեստավորել կարտոֆիլի բերքը: Ինչպես արդեն նշվեց, մեր հաճախորդները սիրում են կիսվել ՖԻՆՔԱ աշխատակիցների հետ: Եվ ահա «Ստեփանավան» մասնաճյուղի մեր գործընկերներից մեկի հետ զրույցում Մարինեն նշում է, որ ամուսինը և տղան մեկնել են արտագնա աշխատանքի, և նա ստիպված է բերքահավաքի ժամանակ միայնակ իրականացնել կարտոֆիլի պահեստավորումը: Իսկ ՖԻՆՔԱ թիմը անտարբեր չի մնում հաճախորդների խնդիրների նկատմամբ և պատրաստ է օգնության ձեռք մեկնել անգամ կենցաղային հարցերում: Այսպիսով, որոշեցինք այցելել մեր հաճախորդի տուն՝ նրան փոքրիկ օգնություն ցույց տալու նպատակով: Մարինեն շատ էր հուզվել այս ջերմ և հոգատար վերաբերմունքից և սիրով ընդունեց մեզ: Իսկ կարտոֆիլի պահեստավորման բարդ գործընթացը վերածվեց յուրահատուկ իրադարձության:

Իհարկե, սա մեծ օգնություն էր հաճախորդի համար, սակայն այն դրական լիցքերը, որ ստացանք մենք մեր կատարած աշխատանքից շատ ավելի կարևոր էին, չէ որ ՖԻՆՔԱ արժեքները հիմնաքարային տեղ են զբաղեցնում մեր յուրաքանչյուր աշխատակցի արժեհամակարգում: Իսկ դրանք մեզ հորդորում են միշտ հիշել այն պարտականությունների մասին, որոնք ունենք հասարակության առջև: