Սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ–ի աշխատակիցները շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի մոտ 260 դպրոցների 13 000 դպրոցականների, ինչպես նաև այցելեցին տարբեր հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ իրենց հոգու ջերմությունը փոխանցելու նրանց`նվիրելով գրենական պիտույքներ՝ նկարազարդ տետրեր, նկարչական ալբոմներ և այլն:

Նոր ուսումնական տարին նոր ակնկալիքներով ու երազանքներով են սկսում նվերներ ստացած բոլոր մանուկները: Նվերները վերցնում են խոստումը շուրթերին` ոչ միայն լավ սովորելու, այլև դառնալու պիտանի մարդ հայրենիքի համար:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերի 1-ին՝ դպրության օրը, “ՖԻՆՔԱ” Ունիվերսալ Վարկային Կազմակերպության համար արդեն ավանդույթ է դարձել օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով, շնորհավորել հայ մանուկներին`սերմանելով նրանց մեջ բարություն և հոգատարություն, քանի որ նրանց հուսալի ձեռքերում է մեր երկրի ապագան: