ՖԻՆՔԱ-ում ամփոփվեցին ֆինանսական գրագիտությանը նվիրված միջոցառումները, որոնց ընթացքում հանրապետության 40 դպրոցների շուրջ 800 աշակերտներ հնարավորություն ունեցան խաղալու Կենտրոնական բանկի կողմից մշակված Բյուջետիկ թիմային ֆինանսական խաղը:

Խաղ-մրցույթի ընթացքում դպրոցականները վարեցին խաղի գլխավոր հերոս Արամի մեկ շաբաթվա բյուջեն, նրա փոխարեն գնումներ կատարեցին և որոշումներ կայացրին: Խաղն աշակերտներին սովորեցրեց ոչ միայն հաշվել օրվա եկամուտներն ու ծախսերը և ըստ այդմ կատարել խելամիտ գնումներ, այլ նաև մտածել ապագայի մասին և խնայողություններ անել:

Արժեքավոր գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ խաղի մասնակից բոլոր աշակերտները ստացան վերամշակված թղթից պատրաստված նոթատետրեր և գրիչներ, որպես շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի խորհրդանիշ: