1999
«ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրեց ՖԻՆՔԱ բարեգործական հիմնադրամը Հայաստանում` նպատակ ունենալով ֆինանսական ծառայություններ մատուցել ամենացածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին:

 
 

2006
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՖԻՆՔԱ-ն գրանցվեց և լիցենզավորվեց որպես «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն:

 
 

2008
Ըստ «MIX Market»-ում տպագրված տվյալների` ՖԻՆՔԱ Հայաստանը 17-րդն էր աշխարհի 100 առաջատար միկրոֆինանսական կազմակերպությունների շրջանում` իր բարձր շահույթով և ցածր գործառնական ծախսերով, ինչպես նաև արդյունավետությամբ, թափանցիկությամբ և վարկային պորտֆելով:

 
 

2009
ՖԻՆՔԱ-ն տոնեց Հայաստանում իր հիմնադրման 10-ամյակը:

 
 

2011
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ միակ բաժնետիրոջը՝ «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ» Ինք.-ին պատկանող «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետոմսերը փոխանցվեցին «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ» Յու. Էյ նիդերլանդական կազմակերպությանը:

 
 

2012
ՖԻՆՔԱ-ն հատեց 50,000 հաճախորդի շեմը Հայաստանում:

 
 

2013
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն ճանաչվեց «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»՝ ըստ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի կողմից կազմակերպված հետազոտական ծրագրի արդյունքների:

 
 

2014
Գելլափ Ինթերնեյշնլի կողմից իրականացված հասարակական հարցումների արդյունքում ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն «Վարկային լավագույն կազմակերպություն» անվանակարգում առաջատար ճանաչվեց:

ՖԻՆՔԱ-ն տոնեց Հայաստանում իր հիմնադրման 15-ամյակը:

 
 

2015
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն երրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»` համաձայն Գելլափ Ինթերնեյշնլի կողմից կազմակերպված հետազոտական ծրագրի արդյունքների:

 
 

2016
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն հերթական անգամ ճանաչվեց «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»` ըստ Գելլափ Ինթերնեյշնլի կողմից կազմակերպված հետազոտական ծրագրի արդյունքների:

 
 

2018
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն դարձավ առաջին կազմակերպությունը Հայաստանում, որին շնորհվեց «Հաճախորդների պաշտպանության» միջազգային Smart հավաստագիր:

 
 

2018
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն գործարկեց OLA առցանց վարկային դիմումի համակարգը:

 
 

2019
ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն ներդրեց պլանշետով վարկավորման մեթոդը, որի շնորհիվ հաճախորդները կարող են վարկի համար դիմել իրենց հարմար վայրում և որոշումը ստանալ րոպեների ընթացքում: