Գյուղատնտեսական արժեշղթա
Ձեր գյուղատնտեսական գործունեության զարգացման պարզագույն տարբերակը: Եթե ցանկանում եք բարելավել Ձեր գործունեությունը և ապրելակերպը, ապա այս վարկատեսակը լիովին կհամապատասխանի Ձեր ֆինանսական կարիքներին:

1 000 000 – 75 000 000 ՀՀ դրամ

12,25%
անվանական տոկոսադրույք

24 – 60 ամիս
Վարկի դիմում
Վարկի մասին
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ | |
---|---|
Վարկի նպատակ | Ագրեգատորների1 և ագրոարտադրողների1 կողմից ապրանքների մատակարարում, գյուղատնտեսական հումքի, սարքավորումների ու ծառայությունների գնում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար2 | 1 000 000 – 75 000 000 |
Վարկի Ժամկետ | 24–60 ամիս |
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք3 | 12,25% |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք4 | 12,95% |
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար | 0% |
Վարկի տրամադրման [միանվագ] վճար | 0% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ5 |
ՎԱՐԿԱՌՈւԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ |
---|
|
ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ | ||
---|---|---|
|
||
1 000 00 – 2 500 000 ՀՀ դրամ | 2 500 001 – 5 000 000 ՀՀ դրամ | 5 000 001 – 75 000 000 ՀՀ դրամ |
|
|
Մեկ երաշխավոր և լիկվիդային գույքի գրավ7, ընդ որում՝
|
Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել հավելյալ ապահովման՝ գրավի կամ երաշխավորության պահանջ: |
ՎԱՐԿԻ ՄԱՐՈւՄ |
---|
Վարկը մարվում է մայր գումարից և տոկոսագումարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով: Հնարավոր է օգտվել զրոյական վճարումներով արտոնյալ ժամանակաշրջանից8, երբ մարումները կարելի է կատարել 6 կամ 4 ամիսը մեկ։ Ընդ որում՝ առաջին 12 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կատարել մայր գումարի առնվազն մեկ վճարում։ Վարկի ամբողջ ժամանակաշրջանի համար արտոնյալ ժամկետների նվազագույն քանակը պետք է կազմի 3 ամիս։ Յուրաքանչյուր 12 ամսում թույլատրվում է առավելագույնը մինչև 9 ամիս արտոնյալ մարումներ, ընդ որում՝ իրար հաջորդող արտոնյալ մարումների քանակը չպետք է գերազանցի 9 ը վարկի ժամկետի ողջ ընթացքում: Թույլատրելի է մարման ճկուն գրաֆիկ9: |
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ | |
---|---|
Վարկի տրամադրում տրանշերով (մաս-մաս)10 | Առավելագույնը 3 տրանշ, ընդ որում մեկ տրանշի գումարը չի կարող պակաս լինել 500 000 ՀՀ դրամից: |
Վարկի պայմանների փոփոխում | ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկի վերաֆինանսավորման մերժման կամ վերաֆինանսավորելուց հետո վարկի հետ կանչման վերաբերյալ ծանուցման պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված վարկի վերաֆինանսավորման նպատակով ստորագրվում է նոր վարկային պայմանագիր տվյալ պահին սահմանված գյուղատնտեսական դրամային վարկերի համար սահմանված պայմաններով։ Իսկ նախատեսված ժամկետում նոր վարկային պայմանագիր չստորագրելու դեպքում գործող պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 19,9%, ինչպես նաև սահմանվում է վարկի ամսական սպասարկման վճար, փոփոխության կատարման դրությամբ վարկի մնացորդի 0,75% չափով։ Մինչև փոփոխված ժամանակացույցը գործողության մեջ մտնելը կատարված վաղաժամկետ վճարումների մասով վերահաշվարկ չի կատարվում։ |
ՆՇՈւՄՆԵՐ |
---|
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ (ներկայացվում են առձեռն) | |
---|---|
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր
|
Իրավաբանական անձ
|
Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու պահին կամ դրանից հետո երեք օրվա ընթացքում: |
ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ | |
---|---|
Դրական գործոններ
|
Բացասական գործոններ
|
ԺԱՄԿԵՏՆԵՐ | |
---|---|
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում | Առավելագույնը 3 աշխատանքային օր |
Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում | Առավելագույնը 1 աշխատանքային օր |
Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում | Առավելագույնը 1 աշխատանքային օր |
Վարկի փաստացի տրամադրում | Առավելագույնը 4 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից) |
Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ | Առավելագույնը 15 աշխատանքային օր |
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
---|---|
|
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈւՄ | |
---|---|
|
ԶԳՈւՇԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՏՈւԳԱՆՔՆԵՐ | |
---|---|
|

A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ | |
---|---|
Վարկի գումար | 1 000 000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 36 ամիս |
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք | 12,25% |
Վարկի սպասարկման վճար | 0% |
Վարկի տրամադրման վճար | 1% |
Վարկի մարում | 3 ամիս՝ արտոնյալ ժամկետ ժամանակահատվածի սկզբից |
Վարկի տրամադրման օր | 05 օգոստոս, 2022թ. |
Վարկի առաջին մարման օր | 07 սեպտեմբեր, 2022թ. |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 12,96% |
- ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
- Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
- Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
- Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
- Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ | ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ |
---|---|---|
Գրավի պայմանագրի վավերացում | ՀՀ նոտարական գրասենյակներ | 3 000 – 20 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում | ՀՀ կադաստրի կոմիտե | 3 000 – 30 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում | ՀՀ կադաստրի կոմիտե | 500 – 10 000 ՀՀ դրամ |
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում | ՀՀ արդարադատության նախարարություն | 2 000 ՀՀ դրամ |
Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում | ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ | 2 000 ՀՀ դրամ |
Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում | ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ | 3 000 ՀՀ դրամ |
Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում) | ՀՀ բանկեր | Յուրաքանչյուր փոխանցման համար 300 ՀՀ դրամ |
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից | «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ «Ա.Գ. Բորսա» ՍՊԸ «Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ «Գարդի» ՍՊԸ «Ֆինլոու» ՍՊԸ |
Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ |
Պայմաններն ուժի մեջ են 2022թ.-ի օգոստոսի 23-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ ի Վարչության 22.08.2022թ.-ի թիվ 93/2022 որոշման
ՆՇՈւՄ
- Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում գանձվող հավելյալ սակագներ
- «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
- ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները որոնելու և համեմատելու համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակ