Ձեր գյուղատնտեսական գործունեության զարգացման պարզագույն տարբերակը:
Եթե ցանկանում եք բարելավել Ձեր գործունեությունը և ապրելակերպը, ապա այս վարկատեսակը լիովին կհամապատասխանի Ձեր ֆինանսական կարիքներին:

Պայմաններն ուժի մեջ են 2019թ.‑ի օգոստոսի 10‑ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ի վարչության 09.08.2019‑ի 73/2019 որոշման

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար1
Վարկի գումար 500 001 – 1 500 000 1 500 001 – 2 500 000 300 – 5 000
Վարկի ժամկետ 3–482 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք3 14,9% 18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք3 38,6% – 59,7% 27,4% – 44,9% 24,5% – 70,5%
Սպասարկման [ամենամսյա] վճար4 1% 0,5% 0,25%
Տրամադրման [միանվագ] վճար4 3,5% 4,5%՝ նվազագույնը 12 000 ՀՀ դրամ
Տրամադրման եղանակ Կանխիկ, անկանխիկ
Վարկի նպատակ Շրջանառու և հիմնական միջոցների համալրում, գյուղատնտեսական այլ նպատակներ
ՎԱՐԿԱՌՈւԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
  • ՀՀ-ում գրանցված՝ գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Տարիքը՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը:
  • Բնակություն և առնվազն 3 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում:
  • Համապատասխանություն ՖԻՆՔԱ-ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
ՎԱՐԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ5
300 – 1 000 ԱՄՆ դոլար 500 001 – 1 500 000 ՀՀ դրամ /
1 001 – 3 000 ԱՄՆ դոլար
1 500 001 – 2 500 000 ՀՀ դրամ /
3 001 – 5 000 ԱՄՆ դոլար
  • Նվազագույն պահանջ չկա
  • Մեկ երաշխավոր6
  • Նոր հաճախորդ՝ մեկ ֆինանսական երաշխավոր6
  • Գործող հաճախորդ7՝ մեկ երաշխավոր6
ՎԱՐԿԻ ՄԱՐՈւՄ
  • Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:
  • Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակաշրջան8: Հաջորդական արտոնյալ մարումների թիվը չպետք է գերազանցի 9-ը վարկի ժամկետի ողջ ընթացքում:1 500 001 – 2 500 000 ՀՀ դրամի և 3 001 – 5 000 ԱՄՆ դոլարի չափով վարկերի դեպքում.
  • Հնարավոր է օգտվել զրոյական վճարումներով արտոնյալ ժամանակաշրջանից, երբ մարումները (արտոնյալ կամ ոչ արտոնյալ) կարելի է կատարել 6 կամ 4 ամիսը մեկ։ Ընդ որում՝ առաջին 12 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կատարել մայր գումարի առնվազն մեկ վճարում:
  • Թույլատրելի է մարման ճկուն գրաֆիկ9:
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Տրամադրում տրանշերով (մաս-մաս) Առավելագույնը 2 տրանշ
Զուգահեռ վարկեր Առավելագույնը 2 զուգահեռ «Գյուղ Պարզ» վարկ՝ մինչև 2 500 000 ՀՀ դրամ / 5 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով
ՆՇՈւՄՆԵՐ
  1. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  2. 37–48 ամսով տրվում է միայն հիմնական միջոցների ձեռքբերման/նորոգման նպատակով, եթե վարկային կոմիտեն այլ բան չի որոշում:
  3. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է այս էջի «Փաստացի տոկոսադրույք» բաժնում։
  4. Հաշվարկվում է վարկի մայր գումարից:
  5. Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել հավելյալ ապահովման՝ երաշխավորության կամ գրավի պահանջ:
  6. Ֆիզիկական անձի երաշխավորը կարող է լինել ներքին՝ ընտանիքի անդամ, և արտաքին՝ այլ անձ: Եթե կա միայն արտաքին երաշխավոր՝ վարկառուի ընտանիքի անդամը՝ ամուսնացած լինելու դեպքում՝ կինը/ամուսինը, գրանցվում է որպես փոխկապակցված անձ: Ֆինանսական երաշխավորը պիտի ունենա վարկի գումարի հետ համադրելի եկամուտ կամ լիկվիդային գույք`պետական գրանցմամբ գյուղատնտեսական տեխնիկա, տրանսպորտային միջոց, անշարժ գույք: Իրավաբանական անձի դեպքում մասնաբաժին ունեցող անձանց երաշխավորությունը պարտադիր է:
  7. Գործող հաճախորդ՝ անձ, ով ՖԻՆՔԱ-ում ունի գործող վարկ կամ ունեցել է վարկ, որի մարման օրվանից անցել է երեք ամսից ոչ ավելի:
  8. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում մայր գումարից մարում չի կատարվում: Արտոնյալ մարում՝ միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված մարում:
  9. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ (ներկայացվում են առձեռն)

Ֆիզիկական անձ

  • Վարկառուի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Եթե վարկառուն անհատ ձեռնարկատեր է, նաև՝ պետական գրանցման վկայականը
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

Իրավաբանական անձ

  • Պետական գրանցման վկայականը, տնօրենի ներդիրը
  • Տնօրենի, բաժնետերերի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի
ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Դրական գործոններ

  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Լավ վարկային պատմություն
  • Վարկի ապահովվածություն

Բացասական գործոններ

  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Վատ վարկային պատմություն
  • Վարկի ապահովվածության բացակայություն
  • Անհամապատասխանություն վարկառուին ներկայացվող պահանջներին
  • Այլ վարկային ռիսկեր
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում Մինչև 3 աշխատանքային օր
Որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում Մինչև 1 աշխատանքային օր
Վարկի փաստացի տրամադրում Մինչև 9 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈւՄ
  • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը: Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը:
  • Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
ԶԳՈւՇԱՑՈւՄՆԵՐ ԵՎ ՏՈւԳԱՆՔՆԵՐ
  • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի
    անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
  • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով:
  • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
  • Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
  • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
  • Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։
Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
ՀԱՇՎԱՐԿԻ ՕՐԻՆԱԿ
Վարկի գումար 1 000 000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ 12 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք 14,9%
Սպասարկման վճար 1%
Տրամադրման վճար 3,5%
Վարկի մարում 3 ամիս՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ
9 ամիս՝ արտոնյալ ժամանակաշրջան
Տրամադրման օր 03 փետրվարի, 2020թ.
Առաջին մարման օր 03 մարտի, 2020թ.
Տարեկան փաստացի տոկոսադրույք 37,4%
  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
Գրավի պայմանագրի վավերացում ՀՀ նոտարական գրասենյակներ 3 000 – 20 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում ՀՀ կադաստրի կոմիտե 3 000 – 30 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում ՀՀ կադաստրի կոմիտե 500 – 10 000 ՀՀ դրամ
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում ՀՀ արդարադատության նախարարություն 2 000 ՀՀ դրամ
Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ 2 000 ՀՀ դրամ
Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ 3 000 ՀՀ դրամ
Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում) ՀՀ բանկեր Յուրաքանյուր փոխանցման համար 300 ՀՀ դրամ
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ
Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ
 

Դիմեք վարկի համար Ձեզ հարմար վայրում՝ զանգահարելով 012 55 55 55 կամ պատվիրելով հետադարձ զանգ (մինչև 2 500 000 ՀՀ դրամ/5 000 ԱՄՆ դոլար վարկերի դեպքում):

 
 

ՆՇՈւՄ

  • «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
  • ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունները որոնելու և համեմատելու համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակ: