Հայտարարություն

Ելնելով հաճախորդներին մշտապես բարձր մակարդակով սպասարկելու մեր պարտավորությունից և կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակում բիզնեսի կայունությունն ապահովելու նկատառումներից՝ սկսած 2020 թվականի մարտի 19-ից ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն ժամանակավորապես դադարեցնում է նոր հաճախորդների վարկավորումը:

Գործող հաճախորդներին նոր վարկեր կտրամադրվեն առավելագույնը 10 ամսով՝ գյուղատնտեսական և բիզնես վարկերի դեպքում մինչև 2 500 000 ՀՀ դրամի / 5 000 ԱՄՆ դոլարի չափով, իսկ սպառողական վարկերի դեպքում մինչև 1 500 000 ՀՀ դրամի չափով: