«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ
Հաստատված են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ քաղաքականություններով

 

Ներածություն

ՖԻՆՔԱ-ն մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և ձեռնարկատերերին ներդրում կատարելու իրենց ապագայում:

Մենք կարևորում ենք երկարատև և ամուր համագործակցությունը` հիմնված ջերմության, վստահության և պատասխանատվության վրա: ՖԻՆՔԱ-ի աշխատակիցներն աշխատանքի ընթացքում գործ են ունենում բազմաթիվ անձանց և կառույցների հետ՝ հաճախորդներ, գործընկերներ, գործընկեր-կազմակերպություններ, հանրություն, մրցակիցներ և այլն: Բոլոր տեսակի հարաբերություններում բարձրագույն էթիկական և մասնագիտական չափանիշներին համապատասխան գործելը կազմակերպության համար սկզբունքային առաջնահերթություն է:

Ստորև ներկայացված են այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են ՖԻՆՔԱ-ն և ընկերության աշխատակիցները՝ ապահովելու համար գործարար վարվելակերպի և էթիկայի՝ ընկերության որդեգրած բարձր չափանիշների պահպանումը:

Հաղորդակցություն և շփում

  • Ցանկացած իրավիճակում հաղորդակցվելիս դրսևորել հարգալից պահվածք և օգտագործել հարգալից խոսելաոճ՝ բացառելով վիրավորանքի և բռնության որևէ դրսևորում, ֆիզիկական և հոգեբանական որևէ ոտնձգություն:
  • Դրսևորել հարգալից վերաբերմունք ցանկացած անձի նկատմամբ՝ անկախ ազգային, կրոնական, սեռական պատկանելությունից և այլ առանձնահատկություններից:

Թափանցիկություն և ֆինանսական ազնվություն

  • ժամանակին, ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ տրամադրել հանրությանը, հաճախորդներին, լրատվամիջոցներին, ներդրողներին և այլ շահագրգիռ անձանց:
  • Առաջնորդվել հաշվապահական հաշվառման գործող սկզբունքներով և կանոնակարգերով և պարտադիր իրականացնել կազմակերպության ներքին հաշվապահական վերահսկողություն:
  • Խստորեն հետևել կազմակերպության կողմից մշակված՝ փողերի լվացման դեմ պայքարի քաղաքականությանը և ընթացակարգերին:

Մրցակցություն

  • Վարել ազնիվ մրցակցային գործունեություն:
  • Չտարածել մրցակիցների վերաբերյալ կողմնակալ և վարկաբեկիչ բնույթի տեղեկատվություն:

Հաճախորդի պաշտպանություն

ՖԻՆՔԱ-ն առաջնորդվում է հաճախորդի շահն ամենից բարձր դասելու գերնպատակով և անշեղորեն հետևում է հաճախորդների պաշտպանության՝ միկրոֆինանսավորման ոլորտում ընդունված ստորև սկզբունքներին, որոնք համահունչ են վերը թվարկված ընդհանուր դրույթների հետ և լրացնում են դրանց:

  • Մշակել և առաջարկել հաճախորդի համար օգտակար ծառայություններ, որոնք բացասաբար չեն ազդի հաճախորդի ֆինանսական վիճակի վրա:
  • Չտրամադրել ծառայություններ, որոնք կարող են առաջացնել վարկային գերծանրաբեռնվածություն:
  • Հաճախորդին տրամադրել ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ լիարժեք և ճշգրիտ տեղեկություններ ընկերության ծառայությունների վերաբերյալ՝ հաճախորդի համար մատչելի եղանակով:
  • Ապահովել պատասխանատու գնագոյացում:
  • Դրսևորել արդար և հարգալից վերաբերմունք հաճախորդի նկատմամբ:
  • Պահպանել հաճախորդի տվյալների գաղտնիությունը:
  • Կիրառել բողոքների լուծման գործուն մեխանիզմներ: