Արմեն Ոսկանյան

2018-11-18T03:21:04+04:00 13 Փետրվար, 2015||

Արմենը և շոկոլադի արտադրամասը

Արմենը հիմնադրել է իր շոկոլադի արտադրամասը 1989թ-ին: Դեռ վաղ մանկությունից երազելով շոկոլադի իր սեփական արտադրամասն ունենալու մասին` Արմենը և իր 2 ընկերները որոշեցին միասին իրագործել այս բաղձալի երազանքը:

Չունենալով հրուշակեղեն կամ կոնֆետներ պատրաստելու ոլորտում մասնագիտական կրթություն` Արմենը որոշեց ինքնակրթության միջոցով լրացնել այս բացը: Ամերիկյան համալսարանի գրադարանից վերցնելով շոկոլադի արտադրության տեխնոլոգիաների ձեռնարկ և մասնակցելով մի շարք դասընթացների` Արմենը սկսեց փորձարկել տարբեր բաղադրատոմսեր և վերջիվերջո ստեղծեց շոկոլադի պատրաստման իր սեփական բաղադրատոմսը:

Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր նորաստեղծ բիզնեսի համար. սարքավորումների բացակայության հետևանքով փոքր ծավալների ձեռագործ արտադրանքը, անձնակազմի բացակայությունը դժվարեցնում էին Արմենի արտադրանքի դիրքավորումը շուկայում: Սակայն դժվարությունները չընկճեցին Արմենին և իր ընկերներին, և միասին նրանք կարողացան հաղթահարել բոլոր խոչընդոտները: 2010թ-ին Արմենը սկսեց համագործակցել ՖԻՆՔԱ-ի հետ, ինչը կարևոր քայլ էր արտադրամասն ընդլայնելու և բիզնեսի կայուն աճն ապահովելու գործում:

Արմենի կինն իր ոգեշնչման աղբյուրն ու հիմնական խորհրդատուն է, ով օգնում է Արմենին կատարելագործել արտադրանքը և շարունակաբար զարմացնել հաճախորդներին: Արմենն իր ստեղծագործական տաղանդի շնորհիվ մշտապես հետաքրքիր և յուրօրինակ կերպով է փաթեթավորում իր արտադրանքը: Պահպանելով Սիրո տոնի խորհուրդը` Արմենը գեղեցիկ շոկոլադե սրտեր է պատրաստել իր հաճախորդների համար: Զատիկին նա կրկին զարմացնելու է իր հաճախորդներին` փորձելով իր շոկոլադների միջոցով փոխանցել օրվա շունչն ու ոգին:

Արմենը երջանիկ է, որ կարողացավ կյանքի կոչել իր երազանքը: Այսօր իր ավելի քան 10 հոգուց բաղկացած թիմի հետ նա շարունակ ուրախացնում է հաճախորդներին շոկոլադե հետաքրքիր լուծումներով: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում աշխատելուց բացի Արմենն իր արտադրանքը նաև Վրաստան է արտահահանում` մոտ ապագայում նպատակ ունենալով ընդլայնել արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն:

Ներկայիս $20 000 վարկի միջոցով Արմենը պատրաստվում է ընդլայնել արտադրանքի ծավալները` մնացած գումարն ուղղելով հումքի ձեռքբերմանը: Նա պլանավորում է հավելել իր տեսականին շոկոլադե միջուկով թխվածքաբլիթներով, իսկ հետագայում վաճառքի հանել շոկոլադե հումք` թխվածք և քաղցրավենիք պատրաստելու համար:

«Ես այնքան հպարտ եմ ՖԻՆՔԱ-ի հետ ձևավորված ամուր համագործակցության համար: ՖԻՆՔԱ-ի տրամադրած ֆինանսական միջոցները մեծապես նպաստեցին իմ շոկոլադի արտադրամասի զարգացմանը: Ես բարձր եմ գնահատում ՖԻՆՔԱ-ի սպասարկումը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ»:

+374 (012) 55-55-55