Գավրուշա Սարգսյան

2018-11-18T02:33:17+00:00Փետրվար 5th, 2018||

Վստահելի գործընկերը հարևանությամբ

Գավրուշա Սարգսյանի պատմությունը ևս մեկ ապացույց է, որ նպատակասլացությունը և աշխատասիրությունն, ի վերջո, բերում են հաջողության: Սակայն երբեմն անհրաժեշտ է ընդամենը մի փոքր աջակցություն, մեկ դեպի քեզ մեկնված օգնության ձեռք, որպեսզի ամենահավակնոտ երազանքներն իրականան:

Պարոն Գավրուշան իր քաղաքում հայտնի, սակայն բավականին համեստ մսի խանութ ուներ: Նրա կողմից առաջարկված ապրանքների որակի վերաբերյալ ոչ–ոք կասկածներ չուներ, սակայն խանութի ոչ բարվոք պայմանները և անհրապույր արտաքին տեսքը վանում էին հաճախորդներին և բացասական կերպով ազդում բիզնեսի զարգացման վրա:

Սակայն, պարոն Գավրուշան հանձնվելու փոխարեն որոշեց բարելավել իր խանութի պայմանները և զարգացնել իր բիզնեսը: Մտահաղացումը պատշաճ ներդրումներ էր պահանջում: Հենց այդ հարցով էլ պարոն Գավրուշան թակեց ՖԻՆՔԱ– դուռը, որտեղ նպատակասլաց մարդիկ գտնում եմ անհրաժեշտ միջոցներ իրենց գաղափարներն իրագործելու համար:

Ընդամենը մի քանի ամիս էր անցել, երբ պարոն Գավրուշան ողջունում էր իր վերանորոգված մսի խանութի բացման արարողությանը եկած հյուրերին: Դեռ ավելին, նա նաև իր խանութի երկրորդ հարկում արագ սննդի կետ էր հիմնել՝ էլ ավելի լայնացնելով իր գործունեությունը: Հյուրերի շարքում էին ՖԻՆՔԱ «Մեղրի» մասնաճյուղի ներկայացուցիչները: Հենց նրանք էին, որ ամիսներ առաջ ոչ միայն հավատացին պարոն Գավրուշայի գաղափարին և տրամադրեցին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլ նաև աջակցեցին նրանց մասնագիտական խորհուրդներով:

Երեկոյի ընթացքում պարոն Գավրուշան կատակում էր, որ ՖԻՆՔԱ–ն ոչ միայն իր վստահելի գործընկերներն է, այլ նաև իր սիրելի հարևանը: Չէ որ, իր մսի խանութը գտնվում է հենց մասնաճյուղի հարևանությամբ: