Հասմիկ Պետրոսյան

2018-11-18T03:21:14+04:00 9 Հոկտեմբեր, 2014||

«Ժասմին»` հաջողակ վարսավիրանոց

2014 թվականի նոյեմբերի 15-ին «Ժասմին» գեղեցկության սրահը տոնեց իր հերթական տարեդարձը: 4 տարի է անցել այն պահից, երբ ՖԻՆՔԱ-ի խմբային վարկի շնորհիվ Եղեգնաձորում բացվեց այս գեղեցկության սրահը: Ինչպես սրահի սեփականատեր Հասմիկ Պետրոսյանը նշեց` շատ դժվար էր, սակայն արժեր հետևել իր երազանքին և ստեղծել սեփական բիզնեսը:

Որոշ ժամանակ մշտական աշխատանք չունենալու պատճառով Հասմիկը որոշեց բացել իր սեփական գեղեցկության սրահը: Իր գործընկերոջ` Աիդա Գալստյանի հետ, նա դիմեց ՖԻՆՔԱ խմբային վարկ ստանալու: Առաջին վարկը բավարար էր փոքրիկ սրահ բացելու համար: Սակայն տարիների ընթացքում Հասմիկը և իր գործընկերը իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացան ընդլայնել սրահի տարածքը, ինչպես նաև առաջարկվող ծառայությունների շրջանակը:

2013 թվականից սկսած` «Ժասմին» գեղեցկության սրահը օգնում է այն երիտասարդներին, ովքեր մտադրված են վարսավիրությամբ զբաղվելու ապագայում: Հասմիկն ու Աիդան հնարավորություն են ընձեռում նրանց բացահայտելու այս մասնագիտության գաղտնիքները: 3 ամիս շարունակ հենց այս գեղեցկության սրահում սովորելուց և աշխատելուց հետո , աշակերտներն արդեն տիրապետում են այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են աճելու և սեփական ուժերով ապրուստ վաստակելո համարւ:

«ՖԻՆՔԱ-ն ինձ հնարավորություն ընձեռեց իմ սեփական բիզնեսը սկսելու, կայուն եկամուտ ունենալու և անկախ լինելու», ասում է Հասմիկ Պետրոսյանը:

+374 (012) 55-55-55