Մարինե Ստեփանյան

2018-11-18T02:57:02+04:00 8 Դեկտեմբեր, 2017||

Իսկական ընկերը բիզնեսում

Մարինեն ապրում է Հայաստանի փոքրիկ, սակայն շատ ջերմ և գեղեցիկ քաղաքներից մեկում` Արմավիրում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են: Ամեն առավոտ մեր հավատարիմ հաճախորդ Մարինեն անձամբ ողջունում է իր գեղեցկության սրահի առաջին հաճախորդներին:

Նա իր բիզնեսը սկսել է 2013թ.-ին և մինչ օրս բիզնեսից ստացված եկամուտը Մարինեի ընտանիքի ապրուստի հիմնական միջոցն է: Սակայն ճանապարհը դեպի կայուն և եկամտաբեր բիզնես դժվար էր և լի խոչընդոտներով: Բայց Մարինեն ժպիտով է հիշում այդ դժվարությունները: «Չէ՞ որ ես մենակ չէի: Ես ունեի իսկական ընկեր իմ կողքին»,- հիշում է Մարինեն ՖԻՆՔԱ–ի հետ իր առաջին համագործակցության մասին նշելիս:

Մարինեն ֆինանսական օգնության հրատապ կարիք ուներ: Սակայն ֆինանսական կառույցները մեկը մյուսի հետևից մերժում էին նրան: Բայց Մարինեն չէր հանձնվում և շարունակում էր փնտրել այն կազմակերպությունը, որը կվստահի իր ուժերին: Եվ իհարկե այդ կառույցը ՖԻՆՔԱ–ն էր, ով ընդառաջ գնաց նրան: «ՖԻՆՔԱ–ն հավատաց ինձ հենց այն պահին, երբ ամենից շատ ֆինանսական աջակցության կարիք ունեի: Երբեմն անհավանական էր թվում, որ այդ սեղմ ժամկետներում ես կհասցնեմ ստանալ իմ գումարը և պահպանել բիզնեսը: Սակայն ՖԻՆՔԱ–ի աշխատակիցների արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ ստացվեց–, հիշում է Մարինեն և հավելում,– ՖԻՆՔԱ–ի աշխատանքային ոճում ամենից շատ գնահատում եմ այն փաստը, որ այստեղ ջանք չի խնայվում առաջարկելու լավագույն լուծումը հենց քեզ համար, ինչպես նաև այն փաստը, որ ՖԻՆՔԱ–ն միշտ ձգտում է աջակցել բինզեսներին և հատկապես կին գործարարներին»:

Վերջին չորս տարիների ընթացքում Մարինեն ևս երկու անգամ ստացել է ՖԻՆՔԱ վարկ, և յուրաքանչյուր անգամ գումարը նպաստում էր բիզնեսի զարգացմանը:

«ՖԻՆՔԱ-ի նման վստահելի գործընկեր ունենալու փաստը ինձ ստիպում է ավելի վստահ զգալ և ապագայի ավելի հավակնոտ ծրագրեր մշակել», – նշում է Մարինեն:

Այս պահին Մարինեի փոքրիկ բայց հաջողակ բիզնեսը օգնում է նրան ոչ միայն եկամուտ ապահովել իր ընտանիքի համար, այլ նաև ստեղծել հինգ աշխատատեղ իր համայնքում և ապահովել ևս հինգ ընտանիքի կայուն եկամուտը:

+374 (012) 55-55-55