Արծաթագործը

Դպրոցական տարիներին Արտյոմն այդքան էլ չէր սիրում սովորել. նրա գլխավոր հետաքրքրությունը զարդագործությունն էր: Այդ իսկ պատճառով, դպրոցն ավարտելուն պես նա սկսեց որպես ոսկերիչ աշխատել: Այդպես էլ սկսվեց Արտյոմի երկար և իրադարձություններվ լի ճանապարհն այդ ոլորտում:

Ամեն ինչ սկսվեց Մալաթիայում մի փոքր տաղավարից, որտեղ Արտյոմը վաճառում էր իր աշխատանքները: Տարիներ անց, սակայն, Արտյոմը որոշեց միայն արծաթի հետ աշխատել և նրա մոտ սեփական բիզնեսը հիմնելու միտք հղացավ: 6 տարի առաջ էր, երբ նա իր ընկերոջն առաջարկեց իրեն միանալ և ներդնել սկսնակ գործի մեջ: Բայց ժամանակները ծանր էին, և բիզնեսն անկում ապրեց:

Չնայած դրան` Արտյոմն իր մեջ ամեն ինչ նորից սկսելու ուժ գտավ: Բայց այս անգամ Արտյոմը որպես գործընկեր ընտրեց ՖԻՆՔԱ-ն: Սկզբնական շրջանում բիզնեսը շատ վատ էր զարգանում: Բայց Արտյոմը չի վախենում ռիսկից և դժվարությունների հանդիպելիս հետ չի կանգնում: Նա ներդրեց ՖԻՆՔԱ-ից ստացած առաջին վարկը բիզնեսի զարգացման մեջ: 2011թ. ՖԻՆՔԱ-ի առաջին վարկով Արտյոմը սարքավորումներ գնեց և աշխատողներ ընդունեց: Անցած 5 տարիների ընթացքում Արտյոմը ևս 4 անգամ վարկավորվեց ՖԻՆՔԱ-ում:

«Եթե չլիներ ՖԻՆՔԱ-ն, ես հավանաբար այսօր նստած կլինեի մի փոքր սենյակում` զարդեր պատրաստելիս: Կամ մեկ այլ վայրում` մեկ այլ աշխատանք անելիս, ոչ այն, ինչ ես սիրում եմ… Բայց այսօր այն ամբողջ աջակցությամբ, որը ստացել եմ ՖԻՆՔԱ-ից, ես ծաղկուն բիզնես ունեմ, պահում եմ աշխատողներ և վաճառում եմ իմ աշխատանքները: ՖԻՆՔԱ-ն իմ կայուն գործընկերն է: Երբ ես նոր էի սկսում իմ բիզնեսը, ՖԻՆՔԱ-ն էր, որ աջակցեց ինձ` 10 օրում վարկ տրամադրելով: Ապագայում պլանավորում եմ ժամանակակից սարքավորումներ գնել զարդերը մշակելու, քարերը դնելու և աշխատանքները մաքրելու համար: Գիտեմ` ՖԻՆՔԱ-ի հետ ամեն ինչ հնարավոր է», – ասում է Արտյոմը:

Այսօր Արտյոմը արտադրամաս է ղեկավարում: Մետաղն ու քարերը ներկրում է արտասահմանից: Արտյոմի արտադրամասում մի շարք մասնագետներ են աշխատում, այդ թվում` իր հայրը և քույրը, ովքեր ապահովում են զարդերի պատրաստման ամբողջականությունն ու լիարժեքությունը:

Արտյոմի արտադրամասում պատրաստված զարդերը վաճառվում են Վերնիսաժում, «Ռոսիա» մոլում (այստեղ նա իր սեփական վաճառակետն ունի), ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում: